Նորություններ

Պատահարներ

Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները

07:50 / 26.08.2022

Օգոստոսի 22-26-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 5 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում և Արագածոտնի մարզի Ապարան, Արարատի մարզի Արարատ քաղաքներում,  Սյունիքի մարզի Սյունիք, Արմավիրի մարզի Շահումյան գյուղերում։

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 20 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները:

← Վերադառնալ ցուցակին