Նորություններ

Պատահարներ

Այրվել է բեռնատարի խցիկը (թարմացված)

21:00 / 22.08.2022

Օգոստոսի 22-ին, ժամը 19։27-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիլքար-Լեռնապար ավտոճանապարհին այրվում է բեռնատար։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։59-ին, մարվել՝ 20։26-ին։ Այրվել է «MAN» մակնիշի բեռնատարի խցիկը։

 

← Վերադառնալ ցուցակին