Նորություններ

Պատահարներ

Արագյուղ գյուղում այրվել է 20 հա խոտածածկույթ

00:20 / 20.08.2022

Օգոստոսի 19-ին, ժամը 21։01-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Արագյուղ գյուղի վերջնամասում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:31-ին, մարվել՝ 21:43-ին: Այրվել է 20 հա խոտածածկույթ:

← Վերադառնալ ցուցակին