Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Ջաջուռ գյուղում

23:30 / 19.08.2022

Օգոստոսի 19-ին, ժամը 18։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը  բռնկվել է Ջաջուռ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի բակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:16-ին, մարվել՝ 21:00-ին: Այրվել է մոտ 250-300 հակ անասնակեր:

← Վերադառնալ ցուցակին