Նորություններ

Պատահարներ

Հայտնաբերվել է ականանետի արկ

22:22 / 19.08.2022

Օգոստոսի 19-ին, ժամը 18։07-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ գյուղի 50 փողոցի թիվ 31 տարածքում 82 մմ տրամաչափի ականանետի արկ է հայտնաբերվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը։

Պարզվել է, որ հայտնաբերվածը 82 մմ տրամաչափի կոռոզիայի ենթարկված ականանետի արկ է՝ առանց պայթուցիչի։

Հայտնաբերված զինամթերքը տեղափոխվել է ՀՀ ՊՆ N զորամաս։

← Վերադառնալ ցուցակին