Նորություններ
Պատահարներ
Հրդեհ Շատջրեք գյուղում
20:15 / 18.08.2022

Օգոստոսի 18-ին, ժամը 16։18-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շատջրեք գյուղի «Հայփոստ»-ի մասնաճյուղում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ այրվում է «Հայփոստի» նախկին շենքի տանիքը (70 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։53-ին, մարվել՝ 20։00-ին։ Այրվել են տանիքը, փայտե առաստաղը (70 քմ) և մանրահատակը (40 քմ)։