Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Նորաբաց գյուղում

00:25 / 16.08.2022

Օգոստոսի 15-ին, ժամը 18։43-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նորաբաց գյուղի գերեզմանատան մոտ այրվում են անասնակեր և ավտոմեքենաներ։

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արարատյան փողոցում գտնվող տանը և հարակից շինությունում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:40-ին, մարվել՝ 22:01-ին:

Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը, ազբոշիֆերը՝ մասնակի (մոտ 120 քմ), հարակից շինությունում կուտակած անասնակեր (մոտ 1000 հակ), 5 պատուհան, որից 2-ը՝ մասնակի և տան մոտ կայանած «Chevrolet Epica» մակնիշի ավտոմեքենան։

← Վերադառնալ ցուցակին