Նորություններ

Պատահարներ

Հրդեհ «Դալմա Գարդեն Մոլ»-ի ետնամասում (թարմացված)

23:10 / 09.08.2022



Օգոստոսի 9-ին, ժամը 19:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Դալմա Գարդեն Մոլ»-ի ետնամասում այրվում են աղբ և խոտ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ «Դալմա Գարդեն Մոլ»-ի ետնամասում այրվում են մոտ 10 խմ աղբ և կենցաղային թափոն։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է ինժեներական տեխնիկա։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։07-ին, մարվել՝ 22։35-ին։ Այրվել է մոտ 20 խմ աղբ։

← Վերադառնալ ցուցակին