Նորություններ

Պատահարներ

Փրկարարներն ավտոմեքենայի վրայից և ճանապարհից հեռացրել են ծառի ճյուղերը

23:53 / 31.07.2022

Հուլիսի 31-ին, ժամը 22։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Քաջազնունու փողոցի թիվ 7 շենքի դիմաց ծառի ճյուղը կոտրվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ե․ Քոչարի փողոցի թիվ 7 շենքի բակում ծառի ճյուղը շրջվել է ինտերնետ կապի լարերի վրա։

Փրկարարները լարերի վրայից հեռացրել են ճյուղը։

***

Հուլիսի 31-ին, ժամը 20։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավանեսովի փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 3 շենքի մոտակայքում ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատված, վնասել սյուն և էլեկտրական լարեր․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ ծառի ճյուղերն ընկել են «Honda Fit» մակնիշի ավտոմեքենայի վրա:

Փրկարարներն ավտոմեքենայի վրայից և ճանապարհից հեռացրել են ծառի ճյուղերը:

***

Հուլիսի 31-ին, ժամը 20։18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 7 շենքի մոտակայքում ծառը թեքվել է, առկա է ընկնելու վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները կտրել են վնասված ծառը և հեռացրել երթևեկելի հատվածից:

← Վերադառնալ ցուցակին