Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Ջրվեժ-Աբովյան ավտոճանապարհին. կա զոհ

17:25 / 16.07.2022

Հուլիսի 16-ին, ժամը 15։29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ-Աբովյան ավտոճանապարհին՝ «Ծիրանի» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz E220», «Mercedes-Benz C180» և «Hyundai Sonata» մակնիշների ավտոմեքենաները։

«Mercedes-Benz C180» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Խ.-ն տեղում մահացել է, իսկ ուղևորներ Ա. Մ.-ն (ծնված 1980 թ․) և Ս. Գ.-ն (ծնված 1953 թ․) հոսպիտալացվել են Աբովյան քաղաքի ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը։

← Վերադառնալ ցուցակին