Նորություններ

Պատահարներ

Հրդեհ թիվ N զորամասերից մեկի տարածքում (թարմացված)

00:45 / 13.07.2022

Հուլիսի 12-ին, ժամը 15։55-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի թիվ N զորամասերից մեկի տարածքում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ N զորամասերից մեկի տարածքում գտնվող չշահագործվող պահեստի տանիքում:

Հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 2 կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:09-ին, մարվել՝ 21։46-ին։ Այրվել են չշահագործվող պահեստի փայտե տանիքն ու ծածկը՝ մոտ 1000 քմ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են զորամասի 10 աշխատակից՝ երկու մարտական հաշվարկով և Գյումրու քաղաքապետարանի երկու ջրատար ավտոմեքենա։

Դեպքի վայրում թիվ N զորամասի հրշեջների կողմից սահմանվել է հերթապահություն:

← Վերադառնալ ցուցակին