Նորություններ

Պատահարներ

Այրվել են ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը

06:45 / 13.07.2022

Հուլիսի 13-ին, ժամը 03։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սաֆարյան փողոցի թիվ 142 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։29-ին, մարվել՝ 03։45-ին։ Այրվել են «Volkswagen golf» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը՝ մասամբ:

← Վերադառնալ ցուցակին