Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Հոռոմ գյուղում

22:45 / 12.07.2022

Հուլիսի 12-ին, ժամը 19։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Հոռոմ գյուղում՝ «Հայփոստ»-ի բաժանմունքի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ֊փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Հոռոմ գյուղի 10-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի տանիքում այրվում է կուտակած անասնակեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:53-ին, մարվել՝ 20:10-ին: Այրվել են մոտ 500 կգ կուտակած անասնակեր, մոտ 200 կգ ծղոտ և ջերմահարվել՝ տան տանիքի փայտե կառուցատարրերը։

← Վերադառնալ ցուցակին