Նորություններ

Պատահարներ

Հրդեհի բռնկմամբ ՃՏՊ Հացիկ-Մայիսյան ավտոճանապարհին (թարմացված)

23:57 / 06.07.2022



Հուլիսի 6-ին, ժամը 22։58-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հացիկ-Մայիսյան ավտոճանապարհին  տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Հացիկ-Մայիսյան ավտոճանապարհին «GAZ-53» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բռնկվել։ Տուժածներ Մ․ Մ․-ն (ծնված 2006 թ․) և Կ․ Մ․-ն (ծնված 2007 թ․) տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել են «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց», իսկ Ա․ Մ․-ն (ծնված 1994 թ․)՝ Գյումրի քաղաքի ԲԿ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։05-ին, մարվել՝  23։43-ին։ Այրվել են «GAZ-53» մակնիշի բեռնատարի դիմային հատվածը և խցիկը:

← Վերադառնալ ցուցակին