Նորություններ

Պատահարներ

Բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած (թարմացված)

02:30 / 22.06.2022

Հունիսի 22-ին, ժամը 00։09-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վայք-Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 149-րդ կմ-ին բախվել են «Mercedes» (վարորդ՝ Ա․ Ք․, ծնված 1980 թ.) և «Opel» (վարորդ՝ Ա․  Մ․, ծնված 1985 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ:

Հրշեջ-փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Ա. Մ․-ին․ տուժածը հոսպիտալացվել է Վայքի ԲՄ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Opel» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

← Վերադառնալ ցուցակին