Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Մելքումովի փողոցում (թարմացված)

04:37 / 21.06.2022

Հունիսի 21-ին, ժամը 03:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մելքումովի փողոցի թիվ 32/3 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրյա արգելապատնեշին և սյանը։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ մեկ տուժածի և մեկ զոհի (Հ․ Ղ․, ծնված 1993 թ․) տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից․ տուժածը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։

← Վերադառնալ ցուցակին