Նորություններ
Պատահարներ
Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ
17:38 / 10.06.2022

Հունիսի 10-ին, ժամը 16։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում օձ է նկատվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: