Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին. կա զոհ

16:45 / 07.06.2022

Հունիսի 7-ին, ժամը 15։24-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին՝ Արջուտ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան ընկել է ձորը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 15-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ. Մ., ծնված 1982 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը․ վարորդը տեղում մահացել է։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

← Վերադառնալ ցուցակին