Նորություններ

Պատահարներ

Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ

19:09 / 06.06.2022

Հունիսի 6-ին, ժամը 17։57-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդավան գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի ննջասենյակում օձ է նկատվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Նոյեմբերյանի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Բերդավանի հենակետից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

← Վերադառնալ ցուցակին