Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Բաբաջանյան փողոցում (թարմացված)

16:11 / 26.05.2022

Մայիսի 26-ին, ժամը 13։38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Առնո Բաբաջանյան փողոցի թիվ 149 շենքի 9-րդ հարկից կրակ է նկատվում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Առնո Բաբաջանյան փողոցի թիվ 149 շենքի բնակարաններից մեկի պատշգամբում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:11-ին, մարվել՝ 14:34-ին: Պատշգամբում (7 քմ) մասամբ այրվել են կենցաղային իրեր:

← Վերադառնալ ցուցակին