Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Վերին Պտղնի գյուղում. կա տուժած

12:03 / 24.05.2022

Մայիսի 24-ին, ժամը 09։16-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Պտղնի գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է ծառին. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «BMW X5» (վարորդ՝ Է. Օ.) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տուժած Ս. Օ.-ին (ծնված 1995 թ.) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Աբովյան քաղաքի ԲԿ:

← Վերադառնալ ցուցակին