Նորություններ

Պատահարներ

Հայտնաբերվել է արկ

20:23 / 23.05.2022

Մայիսի 23-ին, ժամը 18։03-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Լերմոնտովո փողոցի տներից մեկի բակում հողային աշխատանքներ կատարելիս նկատվել է արկանման առարկա։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը:

Պարզվել է, որ հայտնաբերվածը կոռոզիայի ենթարկված 75 մմ տրամաչափի հրետանային արկ է․ ինժեներասակրավորական խմբի կողմից տեղափոխվել է հրաձգարան՝ հետագա ոչնչացման։

← Վերադառնալ ցուցակին