Նորություններ

Պատահարներ

Բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

00:50 / 09.05.2022

Մայիսի 8-ին, ժամը 21:24-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Մարմարաշեն գյուղի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Կ․ Բ․, ծնված 1984 թ.) և «Opel Zafira» (վարորդ՝ Գ․ Թ․, ծնված 1969 թ.) մակնիշների ավտոմեքենաները․ վերջինս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա․ Թ․-ին (ծնված 1974 թ.) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Երևանի «Էրեբունի» ԲԿ:

← Վերադառնալ ցուցակին