Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Լանջանիստ գյուղում․ կան տուժածներ

23:05 / 08.05.2022

Մայիսի 8-ին, ժամը 16:03-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լանջանիստ գյուղի վերջնամասում ավտոմեքենան ընկել է ձորը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Լանջանիստ գյուղի «Աղքիլիսա» կոչվող հատվածում «UAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ե․ Կ․, ծնված 1976 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը, ինչի հետևանքով ուղևորներ Յ․ Ս․-ն (ծնված 1987 թ․), Գ․ Մ․-ն (ծնված 1987 թ․) և Գ․ Ե․-ն (ծնված 1979 թ․) ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Փրկարարները քաղաքացիների հետ համատեղ վարորդին և ուղևորներին պատգարակով դուրս են բերել ձորից (մոտ 200 մ)․ վերջիններս հոսպիտալացվել են Երևանի «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր։

← Վերադառնալ ցուցակին