Նորություններ

Պատահարներ

Այրվել են ավտոմեքենաներ

08:44 / 27.04.2022

Ապրիլի 27-ին, ժամը 04:07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Քոչինյան փողոցի թիվ 13 հասցեի մոտակայքում գտնվող գործարանի տարածքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Քոչինյան փողոցի թիվ 7/9 հասցեի մոտակայքում այրվում է 3 ավտոմեքենա։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։25-ին, մարվել՝ 04։37-ին: Այրվել են «Ford Transit», «GAZel», «Grand Cherokee» մակնիշների ավտոմեքենաները, և ջերմահարվել է «Renault» մակնիշի բեռնատար ավտոմեքենա:

← Վերադառնալ ցուցակին