Նորություններ

Պատահարներ

Վնասներ՝ քամու հետևանքով (թարմացված)

21:00 / 12.04.2022



Ապրիլի 12-ին, ժամը 10։26-ից 20։48-ն ընկած ժամանակահատվածում Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով ՀՀ մարզերում և Երևանի տարբեր վարչական շրջաններում վնասվել են շինությունների տանիքներ, կառուցատարրեր, տրանսպորտային միջոցներ, ծառեր և գովազդային վահանակներ․

մասնավորապես՝ Երևանի Ավան, Արաբկիր, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա, Դավթաշեն, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Կենտրոն, Էրեբունի, Շենգավիթ վարչական շրջաններում, Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում, Բաղաբուրջ գյուղում, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում, Ամբերդ, Նորակերտ, Արարատի մարզի Նարեկ,  գյուղերում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Եղեգնաձոր, Վայք քաղաքներում, Արփի, Չիվա, Սերս, Շատին, Զեդեա, Մալիշկա գյուղերում, Կոտայքի մարզի Աբովյան, Չարենցավան քաղաքներում, Գետամեջ, Մայակովսկի, Քանաքեռավան, Զովունի, Վերին Պտղնի և Նոր Գեղի գյուղերում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ և օպերատիվ խմբեր։

***

Ապրիլի 12-ին, ժամը 11։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղու թիվ 50/8 հասցեի մոտակայքում ուժեղ քամու հետևանքով ծառը ընկել է ավտոմեքենաների վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ծառը ընկել է «ՀԿԽԸ Գրացիա միջազգային վերականգնողական կենտրոն» ՍՊԸ-ի պարսպի վրա (վնասվել է մոտ 4 քմ հատված), մոտակայքում կայանած «Mercedes Benz E-200» (վարորդ՝ Հ․ Բ․) և «Nissan Teana» (վարորդ՝ Ա․ Մ․) մակնիշների ավտոմեքենաների վրա․ վերջիններս նույնպես վնասվել են։

Փրկարարները ծառը հեռացրել են տարածքից։

***

Ապրիլի 12-ին, ժամը 11։34-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Նարեկ գյուղի տներից մեկի բակում գտնվող սառնատան տանիքը ընկել է էլեկտրական սյան և գազի խողովակի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ուժեղ քամու հետևանքով ընկել են սառնատան (մոտ 160 քմ) տանիքի երկաթե կառուցատարրերը և թիթեղյա ծածկը էլեկտրական սյան և գազի խողովակի վրա:

Փրկարարները ապամոնտաժել են էլեկտրական սյան և գազի խողովակի վրա ընկած կառուցատարրերը:

***

Ապրիլի 12-ին, ժամը 11։30-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետամեջ գյուղում գտնվող «Գետամեջ» թռչնաֆաբրիկայի տանիքի մի մասը ուժեղ քամու հետևանքով վնասվել և ընկել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ուժեղ քամու հետևանքով վնասվել է թռչնաֆաբրիկայի տանիքից մոտ 100 քմ հատված։

Փրկարարներն ապամոնտաժել են տանիքի փայտե կառուցատարրերը և թիթեղները (մոտ 100 քմ):

← Վերադառնալ ցուցակին