Նորություններ

Պատահարներ

Հայտնաբերվել է արկ

22:00 / 04.04.2022

Ապրիլի 4-ին, ժամը 19։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Մալյան փողոցում հայտնաբերվել է տանկի արկ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը:

Պարզվել է, որ հայտնաբերվածը կորոզիայի ենթարկված արկ է՝ պայթուցիչով, որը ինժեներասակրավորական խմբի կողմից տեղափոխվել է N զորամաս՝ հետագա ոչնչացման նպատակով։

← Վերադառնալ ցուցակին