Նորություններ

Պատահարներ

Պայթյուն Արին Բերդի փողոցում. կա դի (թարմացված)

13:45 / 21.03.2022

Մարտի 21-ին, ժամը 07:47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արին Բերդի փողոցի 4-րդ նրբանցքի 140/1 հասցեում տեղի է ունեցել պայթյուն՝ փլուզմամբ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ փլուզվել է տան (ընդհանուր 150 քմ) մոտ 80 քմ հատվածը:

Փրկարարների կողմից իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում փլատակներում հայտնաբերվել է բնակիչ Ա․ Հ․-ի (ծնված 2003 թ․) դին:

Փրկարարները քաղաքացու դին մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային:

← Վերադառնալ ցուցակին