Նորություններ

Պատահարներ

Օգնության են հասել փրկարարները

09:57 / 13.03.2022

Մարտի 13-ին, ժամը 00:01-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մուղնու եկեղեցու մոտակայքում քաղաքացին ընկել է ձորը․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները, շտապօգնության աշխատակիցների հետ միասին, Մ․ Թ․-ին (ծնված 1984 թ․) պատգարակով դուրս են բերել ձորից (մոտ 20 մ) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։

← Վերադառնալ ցուցակին