Նորություններ

Պատահարներ

Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը (թարմացված)

20:30 / 10.03.2022

Մարտի 10-ին, ժամը 14։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մայակ թաղամասի շենքերից մեկից քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով պատշգամբից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:

Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը: Հոգեբանը տեղում ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

← Վերադառնալ ցուցակին