Նորություններ

Պատահարներ

Ռումբի ահազանգ Շևչենկոյի անվան դպրոցում (թարմացված)

13:20 / 09.03.2022

Մարտի 9-ին, ժամը 10:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տ. Շևչենկոյի անվան դպրոցում ռումբ կա տեղադրված:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի հերթապահ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խմբերը:

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ տարահանել են Մաշտոցի պողոտայի թիվ 5/2 հասցեում գտնվող Տ. Շևչենկոյի անվան դպրոցի անձնակազմին և աշակերտներին:

Տեղազննման արդյունքում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել:

← Վերադառնալ ցուցակին