Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Սուրենավան գյուղի մոտակայքում (թարմացված)

23:15 / 24.02.2022

Փետրվարի 24-ին, ժամը 19։54-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սուրենավան գյուղում այրվում է եղեգ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ նշված հասցեում տեղի է ունեցել ՃՏՊ․ «Belarus» մակնիշի տրակտորը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել մոտակա ջրատարը։ Հրդեհի նշաններ չեն նկատվել:

Տրակտորը հատուկ տեխնիկայի միջոցով դուրս է բերվել ջրատարից։

Փրկարարները տրակտորից դուրս են բերել վարորդին (Գ. Ա., ծնված 1994 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

← Վերադառնալ ցուցակին