Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Երվանդ Քոչարի փողոցում (թարմացված)

20:10 / 20.02.2022

Փետրվարի 20-ին, ժամը 17:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Երվանդ Քոչարի թիվ 19 շենքի բնակարաններից մեկում: 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:

Փրկարարները շենքից տարահանել են 12 բնակչի։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:23-ին, մարվել՝ 18:30-ին: Այրվել են պատշգամբը (մոտ 2 քմ), հյուրասենյակը (մոտ 20 քմ) և ննջասենյակը՝ մասամբ (մոտ 12 քմ)։

← Վերադառնալ ցուցակին