Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Գոշ գյուղի մոտակայքում

13:27 / 12.02.2022

Փետրվարի 12-ին, ժամը 06:54-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոշ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գոշ գյուղի մոտակայքում «UAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ս. Վ., ծնված 1990 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50 մ գլորվել ձորը. վարորդը տեղում մահացել է:

Փրկարարներն ուղևոր Լ. Հ.-ին (ծնված 1995 թ.) դուրս են բերել ավտոմեքենայից և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:

Վարորդի դին դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

← Վերադառնալ ցուցակին