Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Ծղուկ գյուղի ավտոճանապարհին. կան արգելափակված ավտոմեքենաներ

21:35 / 10.02.2022

Փետրվարի 10-ին, ժամը 12:36-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծղուկ գյուղի ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել ձորի եզրին.  երթևեկությունը դարձել է միակողմանի:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Բոչկայի ձոր» կոչվող տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է մոտ 6 ավտոմեքենա, ինչի հետևանքով «Volvo» մակնիշի բեռնատարի (վարորդ՝ Ն. Ա.) կցորդիչը կախվել է դեպի ձորը. տուժածներ չկան:

Ավտոճանապարհին արգելափակվել է մոտ 60 տրանսպորտային միջոց:

Փրկարարները ոստիկանության և ՃՇՇ-ի աշխատակիցների հետ արգելափակումից դուրս են բերել մոտ 68 ավտոմեքենա և 15 քաղաքացու տեղափոխել Գորայքի ժամանակավոր հենակետ, ինչպես նաև դուրս են բերել «Volvo» մակնիշի բեռնատարը ճանապարհի երթևեկելի հատված:

Երկկողմանի երթևեկությունը վերականգնվել է։

← Վերադառնալ ցուցակին