Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Գետառի փողոցում (թարմացված)

22:53 / 26.12.2021

Դեկտեմբերի 26-ին, ժամը 20։24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գետառի փողոցում այրվում է տան տանիք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:11-ին, մարվել՝ 21:17-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 10 քմ)։

← Վերադառնալ ցուցակին