Նորություններ
Պատահարներ
Այրվել է անասնակեր (թարմացված)
19:53 / 26.12.2021

Դեկտեմբերի 26-ին, ժամը 14։54-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանանդ գյուղի սկզբնամասում այրվում է անասնակեր։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:35-ին, մարվել` 18:33-ին։ Վանանդ գյուղի Զ․ Սահակյան փողոցի տներից մեկի մոտակայքում այրվել է մոտ 950 հակ անասնակեր: