Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Բջնի գյուղում

00:14 / 20.12.2021

Դեկտեմբերի 19-ին, ժամը 22։40-ին Կոտայքի  մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի չգործող պահածոների գործարանում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։12-ին, մարվել՝ 23։34-ին։ Այրվել է երկրորդ հարկի սենյակի կախովի առաստաղը (մոտ 9 քմ) և ջերմահարվել առաջին հարկի սենյակի կախովի առաստաղը (մոտ 90 քմ)։

← Վերադառնալ ցուցակին