Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Գեղամասար գյուղում

08:20 / 15.12.2021

Դեկտեմբերի 14-ին, ժամը 20:46-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղամասար գյուղի «Վերին թաղեր» կոչվող հատվածում այրվում է անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 6-րդ փողոցի 8-րդ փակուղու տներից մեկի բակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:58-ին, մարվել՝ դեկտեմբերի 15-ին, ժամը 00:54-ին: Այրվել է մոտ 250 հակ անասնակեր:

← Վերադառնալ ցուցակին