Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Ստեփանավան քաղաքում (թարմացված)

14:00 / 14.12.2021



Դեկտեմբերի 13-ին, ժամը 08:32-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի «Բագեր» կոչվող հանդամասի պահեստում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում է պահեստավորած անասնակեր (մոտ 6000 հակ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։17-ին, մարվել՝ դեկտեմբերի 14-ին, ժամը 12:00-ին: Այրվել է կուտա­կած անասնակեր՝ մոտ 6000 հակ։

← Վերադառնալ ցուցակին