Նորություններ

Պատահարներ

Կապան-Աղվանի ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենա

13:40 / 14.12.2021

Դեկտեմբերի 14-ին, ժամը 10։12-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Տաթև ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 38-րդ կմ-ին այրվում է «UAZ Pickup» մակնիշի ավտոմեքենա, տուժածներ չկան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:20-ին, մարվել՝ 11:25-ին: Այրվել է ավտոմեքենան:

← Վերադառնալ ցուցակին