Նորություններ

Պատահարներ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

23:30 / 02.12.2021

Դեկտեմբերի 1-ից 2-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Լոռու մարզի Ստեփանավան, Շիրակի մարզի Արթիկ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Արագածոտնի մարզի Հացաշեն, Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղերում և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա և 9 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

← Վերադառնալ ցուցակին