Նորություններ

Պատահարներ

Մասնակի փլուզվել է Պեմզաշեն գյուղը Լեռնակերտ գյուղին միացնող կամուրջը

18:00 / 29.11.2021

Նոյեմբերի 29-ին, ժամը 13:48-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ մասնակի փլուզվել է Լեռնակերտ գյուղի կամուրջը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Պեմզաշեն գյուղը Լեռնակերտ գյուղին միացնող երկաթբետոնե կամրջի (10 մ երկարություն, 6 մ լայնություն, կառուցված 1960 թ․) ձախակողմյան հատվածում տեղի է ունեցել հողաշերտի փլվածք (մոտ 3 մ լայնությամբ, 4 մ երկարությամբ և 5 մ խորությամբ), ինչի հետևանքով փլուզվել է կամրջի եզրային հատվածը (մոտ 1 մ լայնությամբ և 2 մ երկարությամբ)․ երթևեկությունը դարձել է միակողմանի:

Փրկարարները սահմանազատել են տարածքը․ մարզպետարանի կողմից կիրականացվեն համապատասխան աշխատանքներ:

← Վերադառնալ ցուցակին