Նորություններ

Պատահարներ

Փրկարարներն արձագանքել են ՃՏՊ-ների վերաբերյալ ահազանգերին

23:40 / 27.11.2021

Նոյեմբերի 25-ից 27-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 7 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Աբովյան և Եղվարդ քաղաքներում, Շիրակի մարզի Արթիկ քաղաքում, Սյունիքի մարզի Կապան-Քաջարան, Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի և Երևան-Սևան ավտոճանապարհներին։

Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը: Կա 8 տուժած։

← Վերադառնալ ցուցակին