Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Մասիս քաղաքում

12:42 / 18.11.2021

Նոյեմբերի 17-ին, ժամը 21։08-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի Հրանտ Վարդանյան 2-րդ փողոցում գտնվող նախկին պահածոների գործարանում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։00-ին, մարվել՝ նոյեմբերի 18-ին, ժամը 11։22-ին։ Այրվել է գործարանի մասնաշենքի չշահագործվող սառնարանի մեկուսիչ շերտը (340 քմ):

← Վերադառնալ ցուցակին