Նորություններ

Պատահարներ

Փրկարարներն արձագանքել են ՃՏՊ-ների վերաբերյալ ահազանգերին

23:45 / 17.11.2021

Նոյեմբերի 14-ից 17-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 6 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքում, Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղում և Երևան-Մեղրի ավտոճանապարհին։

Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը: Կա 8 տուժած։

← Վերադառնալ ցուցակին