Նորություններ
Պատահարներ
Հրդեհ Ձորագյուղ գյուղում
22:30 / 17.11.2021

Նոյեմբերի 17-ին, ժամը 18։57-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ձորագյուղ գյուղի 9-րդ փողոցի տներից մեկի տանիքում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 9-րդ փողոցի տներից մեկի մոտակա հացատան տանիքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:27-ին, մարվել՝ 21:18-ին։ Այրվել են հացատան տանիքը և մոտ 150 հակ անասնակեր։