Նորություններ

Պատահարներ

Փրկարարները հայտնաբերել են հակատանկային ական

20:15 / 07.11.2021

Նոյեմբերի 7-ին, ժամը 14:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճում՝ կամրջի մոտակայքում, նկատվել է հակատանկային ական։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի հերթապահ խումբը։

Փրկարարները հայտնաբերել են «TM-62» տիպի հակատանկային ական` պայթուցիչով և սահմանազատել տարածքը։

Սակրավորները ականը տեղափոխել են Արմավիրի մարզի ՊՆ «Բաղրամյան» զորավարժարան՝ հետագա վնասազերծման։

← Վերադառնալ ցուցակին