Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Ջրվեժ գյուղում

10:50 / 30.10.2021

Հոկտեմբերի 30-ին, ժամը 07։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 13-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ջրվեժ գյուղի 13-րդ փողոցի տներից մեկի (մոտ 90 քմ) տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։13-ին, մարվել՝ 08։42-ին։ Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը։

← Վերադառնալ ցուցակին