Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կա տուժած և զոհ

15:27 / 29.10.2021

Հոկտեմբերի 29-ին, ժամը 11։53-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Տիգրանաշենի ոլորանների հատվածում, ավտոմեքենան ընկել է ձորը․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 80-րդ կմ-ին «KamAZ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Լ․ Ս․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 150 մ գլորվել ձորը․ վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևոր Ս․ Զ․-ն հոսպիտալացվել մոտակա ԲԿ։

Փրկարարները դադարեցրել են բեռնատարի դիզելային վառելիքի արտահոսքը:

← Վերադառնալ ցուցակին